Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նեյմարին վեց տարվա ազատազրկում է սպառնում

Նեյմարին վեց տարվա ազատազրկում է սպառնում
02.11.2018 | 02:55

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի բրազիլացի հարձակվող Նեյմարին խարդախության կասկածանքով սպառնում է վեց տարվա ազատազրկում: Բանն այն է, որ կասկածելի դրվագներ են արձանագրվել բրազիլական «Սանթոսից» ֆուտբոլիստի «Բարսելոն» տեղափոխվելու գործարքում, ու դրանում կան նաև այլ ֆիգուրանտներ՝ ի դեմս կատալոնյան ակումբի նախկին ու ներկայիս նախագահների, «Սանթոսի» նախկին նախագահի ու քսանվեցամյա ֆուտբոլիստի ծնողների: Գործը հարուցվել է բրազիլական ներդրողական DIS ընկերության բողոքի հիման վրա: «Բարսելոնը» հայտարարել է, որ Նեյմարի տրանսֆերի դիմաց վճարել է 57,1 միլիոն եվրո, որից 40 միլիոնը ստացել է ֆուտբոլիստի ընտանիքը: «Սանթոսը» ստացել է 17,1 միլիոն եվրո, որից 6,8 միլիոնը տրամադրվել է DIS-ին, սակայն իսպանական դատարանը պարզել է, որ իրականում ակումբը վճարել է 83,3 միլիոնից ոչ պակաս:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ